Տեքստային աշխատանք

1.Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Կար չկար մի տղա։ Նա շատ հոգնել էր իր կյանքից քաղաքում: Օրերից մի օր նա որոշում է բարձրանալ մի հսկայական լեռ, որպեսզի իր կյանքը ավելի հետաքրրացնի: Նա երկար ժամանակ պատրաստվում էր դրան:
Ժամանակ անց նա զգում է, որ պատրաստ է և հասկացավ, որ եկել է պահը լեռ բարձրանալու: Նա շատ դժվար բարձրանում է այդ լեռը և ընթացքում հանդիպում է մի աղջիկ այդտեղ: Այդ աղջիկը ասում է, որ նա նույնպես հոգնել էր քաղաքային կյանքից և որոշել է լեռ բարձրանալ: Նրանք միասին անցնում են տարբեր դժվարություններ միասին: Գիշերները նրանք վառում էին խառույկ և միասին նայում էին լուսնին: Վերջում նրանց մոտ ստացվում է այդ լեռը հաղթահարել և նրանք միասին իջնում են այդ տեղից, որպեսզի տեսնել թե ինչ լեռ են նրանք հաղթահաերլ: Նրանք իջան լեռից և նրանց դիմացը շատ գեղեցիկ տեսարան էր:

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները:  Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

  1. Դպրոցական կյանքից մի դեպք պատմիր՝

 ա) ամեն ինչ և ամեն մեկին մանրամասն նկարագրի՛ր, քո և ուրիշների վերաբերմունքի մասին գրի՛ր և հետևությո՛ւն արա, գրիր նաև, թե ուրիշներն ի՞նչ հետևություն արեցին,

Մենք մեր դպրոցում ունենք Հայկ անունով մի տղա, որը ունի նարնջագույն մազեր: Օրերից մի օր, ես ու իմ ընկերները գնում էինք անգլերենի դասի: Ուսուցիչը դեռ չէր եկել և մենք ուղակի բռնոցի էինք խաղում: Հայկը վազում էր և ինձ չէր տեսնում: Երբ նա ինձ տեսավ ՝ դրա հաշվին արագ սկսեց պտտվել: Նա ուզում էր ինձնից փախչել, բայց նա սայթակեց և խփվեց ապակուց պատին և պատահական փշրեց այն:

բ) շատ համառոտ պատմի՛ր՝ որպես անեկդոտ:

Իմ ըկները ինձնից փախնում էր և ջարդեց ապակե պատ: Այն մինչև հիմա կոտրած է ։

3.Ըստ տրված տեղեկության` մի պատմվածք գրի՛ր:

Մինչև օրս հայտնի երկրաբանական քարտեզներից ամենահինը Թուրինի թանգարանում է պահվում: Մ. թ. ա. տասներկուերորդ դարում, Ռամզես Չորրորդ փարավոնի ժամանակների Եգիպտոսում է դա կազմվել:
Վերջերս ամերիկյան մի համալսարանի երկրաբաններ քարտեզը նրա վրա նշված վայրի հետ են համեմատել:  Պապիրուսի վրա Նեղոսից դեպի արևելք ընկած անապատային շրջաններում, բարձր բլուրների միջև, մեր ժամանակներում արդեն չորացած գետի հուն է գծված: Կարմիր, սև, դարչնագույն և սպիտակ գույներով մետաղի, քարի և այլ օգտակար հանածոների հանքերն են նշված:

Մ.թ.ա տասներկուերորդ դարում մարդկությունը այնքան էր զարգացել, որ կարիք է առաջացել ստեղծելու երկրաբանական քարտեզ: Ռամզես Չորրորդ փարավոնի ժամանակների Եգիպտոսում կազմել է այդ քարտեզը: Ամերիկյան մի համալսարանում երկրաբանները նկատել էին, որ բարձր բլուրների միջև, որտեղ արդեն չորացած գետ է՝ կարմիր, սև, դարչնագույն և սպիտակ գույներով մետաղներ և քարեր են նշված: Ինձ շատ հետաքրքիր է, թե ի՞նչ միջոց են օգտագործել այդ քարտեզը ստեղծելու համար: