Հավասարություն

ասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:

Հավասարությունը այն է, երբ բոլոր մարդիկ ունենում են հավասար իրավունքներ, և հաշվի չի առնվում սեռը, ռասսան, գույնը, ձևը, տարիքը։

Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:

 Իրավահասության անհավասարության պատճառով այդպիսի երևույթներ են տեղի ունենում, որոնք որոշ տեղերում անտեսվել են։ Դատարանները, որոնք դառնում են կոռուպցիայի տուժողներ, ենթարկվում են այդ “անհավասարությանը” և անտեսում են այն, դրանով ոտնահարելով սովորական մարդկանց իրավունքները, որոնք փոքրամասնություն են կազմում։ Բայց եթե որոշ երկրներում լինեին իրավահասության գլխավոր իրավունքները, որոնք կտրվեին սովորական գյուղացուց մինչև օրենսդիր կամ գործադիր մարմնին, ապա այսպիսի գաղափարներ չէին լինի՝ “բռնապետ”, “բռնապետություն” և նման այլ բաներ, բայց իհարկե կան որոշ հանգամանքներ, որոնք նույնպես կապված են բառերին։ Հենց դրա պատճառով է, որ մինչև հիմա կան ազդեցիկ և ոչ ազդեցիկ ու բռնապետ տիրություններ, որոնցից կարող եմ թվարկել՝ Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Ադրբեջանը որոշ առումներով։

Ի՞նչ է սոցիալական հավասարություն

Սոցիալական հավասարությունը՝ սոցիալական հասարակարգի հասկացություն է, գաղափար է, որն իր մեջ ներառում է քաղաքացիական անձանց հավասարությունները և՛ սոցիալական և՛ սեփականության և՛ ազատ խոսքի ու արտահայտության և՛ դժգոհության ոլորտներում։ Իմ կարծիքով սոցիալական հավասարություն ոչ շատ երկրները ունեն, դա նկատվում է մեծամասամբ Եվրոպական երկրներում։ 

Բերեք օրինակներ:

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում 

Ազատություն

  • Ինչ է ազատությունը

Ինձ համար ազատությունը այն է, երբ ոչ ոք քեզ չի հրամայանում քեզնով,

  • Ազատություն տեսակները

Հոգեբանակն ազատություն, ֆիզիկական ազատություն, պետական ազատությունը և այլն։

  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

Մոնթե Մելքոնյան

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:

Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան`   իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:

1973 թ., որպես առաջավոր աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում`   Հարավային Կորեայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում:

1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը`   բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:

Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»`   նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար: Տիրապետել է 7 լեզուների: Գրել է ուսումնասիրություններ ազգային-ազատագրական պայքարի մասին:

1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ`   հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:

Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում:

1983թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:

1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը: 

1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում`   հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:

  • Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր,  

Մարդը որպես արժեք

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեք ասելով ես հասկանում եմ այն, որ այդ մարդը քեզ կարևոր է: Դա երբ դու չեզ ուզում այդ մարդուն կորցնել:

  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
    Ընկերներ, Ընտանիք։
  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Այո դա շատ կարևոր է:

  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Ընտանիքը, ընկերներ,

Ընտանիք, ազգ, մշակույթ

  • Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ

Յուրաքանչյուր մարդու համար ընտանիքը կարևոր դեր է խաղում։ Նույնիսկ եթե ձեր մտերիմներից մեկը ձեզ վատ է վերաբերվում կամ լքում է ձեզ, ձեր ընտանիքը միշտ պատրաստ է ձեզ աջակցելու: Ընտանիքն այն է, ինչը մարդուն դարձնում է այնպիսին, ինչպիսին ինքը կա, և դա կարող է լինել և՛ լավ, և՛ վատ առումով: Կարելի է ասել, որ մարդիկ իրենց պահվածքով ցույց են տալիս իրենց ընտանիքը։

  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց
  • Օրինակ ընտանիքին միավորում է երկկողմանի հարգանքը, հոգ տանելը և այլն։
  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները

Բազմազավակ ընտանիքի թերություններն այն են, որ մեծ գումարներ ես ծախսում, իսկ մեծ ընտանիքում արձակուրդներ չկան։ Իմ կարծիքով՝ առավելություններ չկան։ Փոքր ընտանիքի թերությունն այն է, որ նա միայնակ է. Առավելությունն այն է, որ նա ավելի քիչ գումար է ծախսում։

  • Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:

Նյութական արժեքները ներառում են լավ տուն, փող, մեքենաներ և զարդեր, մինչդեռ ոչ նյութական արժեքները ներառում են մշակույթը, որակյալ երաժշտությունը և արվեստի գործերը:

Համակեցություն,համագործակցություն, հաղորդակցություն

  • Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ

Օրինակ՝ մի քանի հեռուստասերիալ կամ ֆիլմ, որոնք ունեն նույն ճաշակը։ Ինտերնետային և հեռախոսային խաղերը կարող են նաև անձնական շփման հնարավորություններ տալ:

  • Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն

Միասին ապրել նշանակում է ապրել համայնքում:

Համագործակցությունը երկրների խումբ է, որոնք համագործակցում են միմյանց հետ։

Հաղորդակցությունը փոխադարձ հարաբերություն է, շփում։

  • Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար

Անրաժեշտ է փոխադարձ զիճումների ճանապարհով ընդհանուր հետաքրքրությունների ստեղծում։

Խմբեր, շերտեր, համայնքներ

Ի՞նչ է հասարակությունը:

Հասարակությունը վերացական հասկացություն չէ։ Հասարակությունը բաղկացած է տարբեր չափերի խմբերից: : Սոցիոլոգները, գիտության մի ճյուղ, որն ուսումնասիրում է հասարակությունը և սոցիալական հարաբերությունները, կարծում են, որ սոցիալական խմբերի բազմազանությունը հիմնականում մարդկային գործունեության հիմնական տեսակների բազմազանության հետևանք է:

Սոցիալական խմբերի տեսակները, սոցիալական խմբերի ձևավորումը.

Խմբեր, որոնցում կանք մեր կամքից անկախԽմբեր, որոնք մենք ենք ընտրել
Աղջիկներ, տղաներՈւրախների և հնարամիտների ակումբ
Գյուղաբնակներ, քաղաքաբնակներԵրաժիշտներ, նկարիչներ, մարզիկներ և այդպես շարունակ
Զինակոչիկներ, քաղաքացիական անձինքՈւսանողներ, բանվորներ, հոգևորականներև այդպես շարունակ
Հայեր, հույներ, հնդիկներ և այդպես շարունակՎարորդներ, շինարարներ, դերբիններ և այդպես շարունակ
Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի և այլնԶբոսաշրջիկներ, ճամբարականներ և այլն

Սոցիալական շերտավորում

Սոցիալական խմբերը կարող են ներկայացված լինել հիերարխիայի, դասերի և աստիճանների տեսքով: Օրինակ, տնտեսական գործունեությունը առաջացնում է հարուստ, միջին խավ և աղքատ, մինչդեռ քաղաքական գործունեությունը առաջացնում է առաջնորդներ և հետևորդներ, առաջնորդներ և ենթականեր: Մտավոր գործունեության բաժանումը հանգեցրեց ինտելեկտուալ աշխատանքով (օրինակ՝ ուսուցիչներ, բժիշկներ, նկարիչներ) և ֆիզիկական աշխատանքով (օրինակ՝ շինարարներ, ֆերմերներ, արհեստավորներ) զբաղվող մարդկանց խմբերի առաջացմանը։

Համայնքներ.

«Համայնք» հասկացությունը մի քանի իմաստ ունի. Առաջին հերթին դա վերաբերում է տեղական իշխանություններին։ Երկրորդ՝ սա դպրոցի աշակերտների ծնողների խումբ է։ Երրորդ դեպքում դա Եվրամիության անդամ երկրների խումբ է։ Երբ մենք խոսում ենք համայնքի մասին, նկատի ունենք, առաջին հերթին, տեղական միավորում համախմբված մարդկանց խումբ, այսինքն. գյուղում, քաղաքում կամ մարզում ապրող մարդկանց խումբ.

Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները:

Ամեն դեպքում, կարևորը ոչ թե բնակավայրի չափն է կամ այնտեղ ապրող մարդկանց թիվը, այլ այն, որ այդ մարդիկ իրենց համարում են մեկ համայնքի, համայնքի անդամ։ Միայն նման գիտակցությամբ միավորված համայնքը կարող է լուծել իր համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ՝ միավորված տեղական և ավելի լայն հասարակական ու պետական ​​ջանքերի համադրությամբ։

Մարդու պահանջմունքները

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի պահպանման համար անհրաժեշտ հիմնական պահանջմունքները՝ սնունդ, ջուր և քուն: Տարիքի հետ այս կարիքները զարգանում են: Երեխաների մոտ ձևավորվում է խաղալու ցանկություն և ուրիշների խնամքի և ուշադրության կարիք: Տարիքի հետ այս կարիքները փոխվում են, իսկ մեծահասակների մոտ դա գտնել լավ աշխատանք և ձևավորել ընտանիք: Ոչոք չի կաորղ ասել, որ նա չունի պահանջմունքներ, քանի որ դա այն է ինչով մարդը ծնվում է: Բայց, այդ պահանջմունքները կարող են վերածվել կախվածության: Օրինակ, կարող է առաջանալ կախվածություն էլեկտրոնային սարքերից կամ ծխելուց:

Մարդը և շրջակա աշխարհը

Մարդը և նրան շրջապատող աշխարհը սերտորեն փոխկապակցված են՝ մարդը փոխազդում է բնության հետ՝ օգտագործելով նրա ռեսուրսները գոյատևման և զարգացման համար: Այնուամենայնիվ, այս հարաբերությունը պահանջում է հարգանք և պատասխանատվություն, էկոհամակարգերի հավասարակշռությունն ու կայունությունը պահպանելու համար:

Մարդը փորձում է ձևավորել իրեն հնարավորինս հարմար միջավայր, որը օր-օրի աճում է և պահանջում ավելի շատ ռեսուրսներ: Մարդը դրանով խախտում է բնության էկոհամակարգը: Ուստի մարդու մեկ գործողությունը մեխանիկորեն ազդում է ողջ բնության վրա:

Կարևոր է ձգտել մարդու և նրան շրջապատող աշխարհի միջև ներդաշնակության և փոխըմբռնմանը՝ հաշվի առնելով այս կարևոր կապի բոլոր կողմերի կարիքներն ու բարեկեցությունը:

Ինչն է բնորոշ միայն մարդուն

Մարդը իր կենսակերպը կազմակերպելուց բավականին հեռացել է կենդանական աշխարհում տարածված նորմաներից: Օրինակ՝ մարդը իր ուտելիքը ամենատարբեր ձվերով է պատրաստում: Մարդը մշակել է և փոխել է բույսերի կառուցվածքը, դարձնելով այն ավելի համեղ, մեծ և ավելի հարմար օգտագործելու համար: Մարդը նույնպես բարելավել է բնակության պայմանները: Ստեղծելով արհեստական լուսավորություն, ջրամատակարարում, եղանակային պայմաններից պաշտպանություն և այլն: Մարդը սովորել է գիտելիք փոխանցել ուրիշ մարդկանց: Մենակ մարդկանց է բնորոշ իրար ոչնչացնել ինչ-որ նպատակներից ելնելով: Մարդիկ շատ բաներ էն անում ինչ բնորոշ չի ուրիշ կենդանիներին:

Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից

Մարդը իր զարգացման ընթացքում սկսեց օգտագործել աշխատանքային գործիքներ, ինչի հաշվին նա վերջնական հեռացավ կենդանական աշխարհից: Նաև մարդը օժտված է բանականությամբ: Մարդը կարողացավ ադապտացնել արտաքին միջավայրին և բնակվել ամենատարբեր կլիմայական պայմաներում նաև ստեղծել պաշտպանիչ հագուստ և այլն: Մարդը դա բնության մեջ միակ էակն է, որը ունի աբստրակտ մտածելակերպ: Նա նաև ստեղծել է մշակույթ: