Իմ ճամփորդությունը դեպի Սևան

Բարև ձեզ, ես Դավիթ Հայրապետյանն եմ և ես ուզում եմ պատմել իմ ճամփորդության մասին:
Մենք նստեցինք մեր տրանսպորտը դեպի Սևան և հասանք այդ տեղը շատ արագ և առանց որևէ խնդիրների:
Ես իմ հետ բերել էի իմ վրանը, բայց դա անպայման չէր ուղակի ես ուզում էի լինել իմ ընկերների հետ մի վրանի մեջ:
Ես ու իմ ընկերներ մեծ ուրախությամբ դրեցինք իմ վրանը: Սևանում մենք շատ հետաքրքիր բաներ էինք արել, օրինակ՝ լողացել ենք լճում, լեռ ենք բարձրացել, հավաքել ենք փայտեր խարույկի համար և այլն:
Լեռ բարձրանալու ընթացքում ես մի քանի անգամ նստեցի որպեսզի հանգստանամ, որովհետև անցյալ գիշեր վատ էի քնել և մի անգամ երբ ես նստեցի քարին, որ հանգստանամ ես քնեցի մոտավորապես 15 րոպեով:
Բայց ինձ համար ամենալավը եղել է ժամանցը իմ ընկերների հետ:
Տարօրինակ էր, որ այդ տեղ այդքան ցուրտ և շոգ չէր ինչպես միշտ, բայց ես կարողացա այդտեղ այրվել:
Մենք նույնպես շատ արագ և առանձ խնդիրների վերադարձանք:
Դա շատ հետաքրքիր ճամփորդություն էր: