Գործնական քերականություն

Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Համադասական-և, սակայն։

Ստորադասական-եթե, թեև, որովհետև, որպեսզի։

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ես կգամ հյուր, եթե մայրիկս թողնի։

Ես գնում եմ տուն, որպեսզի այնտեղ տնային անեմ։

Ես չեմ գալու հյուր, որովհետև մայրիկս չի թողնում։

Ես չեմ գալու գյուր, սակայն ուզում էի գալ։

Ես տնայիները անում եմ, իսկ ընկերս ոչ։

Ես կգամ հյուր, և կնվիրեմ նվեր։

Վարժություն 3։ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանվամբ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս։ (երբ)
Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:

Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:


Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայաց անձրևը արդեն դադարել էր։
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)

Եթե բոլորը քեզ նման մտածեին աշխարհն այդպիսին չէր լինի։
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորն էիք գտել։

Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/ 

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը
    Հասարակական-քաղաքական կարգերի արմատական հեղաշրջում, որը լուծում է արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև ծագած ու հասունացած հակասությունները և հանգեցնում պետական իշխանության գրավմանը առաջավոր դասակարգի կողմից:
  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը
    XVII դա­րի անգ­լի­ա­կան հե­ղա­փո­խական գոր­ծիչ Օլի­վեր Կրոմ­վե­լը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հան­թինգ­տոն քաղաքում: Իր ստեղ­ծած «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նա­կով» հաղ­թել է թա­գա­վո­րա­կան զոր­քե­րին: 1649թ. Անգ­լի­ան հռչակ­ել է հան­րա­պե­տու­թյուն, իսկ 1653թ. ինքն իրեն հռչա­կել է ազ­գի հովա­նա­վոր (պրո­տեկ­տոր):Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում: Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու: Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628թ., երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր: 1640թ.-ից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր:
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում
    Ջորջ Վաշինգտոնն այն մարդն էր, ով ապահովեց անգլիական 13 գաղութի ազատագրական պատերազմի հաղթանակը: Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787թ. ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789թ. Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792թ. վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց: Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի`   դաշինքներին  և պատերազմներին մասնակցելուն: 1796թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:

Առաջադրանք 2 

Համաշխարհային պատմություն/էջ 26-31/

Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունը
Հեղափոխության նախադրյալները՝Ֆրանսիայի վերնախավը՝հոգևորականությունը և ազնվականությունը խոչնդոտում էին երկրի զարգացումը:Նրանք չէին վճարում հարկեր և ապրում էին շռայլ կյանքով:Իսկ գյուղացիներն ու արհեստավորները ճարում էին բարձր հարկեր սակայն իրավունք չունեին մասնակցել երկրի կառավարմանը:
1789թ. Քանի որ գանձարանը դատարկվում էր Լուի XVI-ը նոր հարկեր սահմանելու նպատակով հրավիրում է գլխավոր շտատ, որտեղ պետք է մասնակցեին երկրի երեք դասերը:Արհեստավորներից և գյուղացիներից նոր հարկերը վճարելու մերժում ստանալով թագավորը որոշում է ցրել շտատը սակայն զայրացած ժողովուրդը գրավում է Բաստիլ ամրոցը, այդպես սկիզբ է առնում Ֆրանսիական հեղափոխությունը:
1789թ. օգոստոսին ընդունվում է ՙՙմարդու և քաղաքացու՚՚ իրավունքների հռչակագիրը, որտեղ հաստատվում էր քաղաքացիների հավասարությունը օրենքի առաջ, սեփական կարծիքը արտահայտելու բռնաճնշման դիմակայելու իրավունքները և այլն:
1791թ. Ֆրանսիան հռչակվեց սահմանադրական միապետություն:Ազնվականությունը չի հաշտվում այդ մտքի հետ, նրանք փորձեցին հարևան երկրներից օգնություն խնդրելով ճնշել հեղափոխությունը, սակայն ժողովուրդը ապստամբեց:
1792թ. Լուի XVI-ը իր ընտանիքի հետ դատապարտվեց մահվան և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն:Մտցվեց ընտրության իրավունք արական սեռի բոլոր չափահաս տղամարդիկ կարող էին ընտրել և ընտրվել:
Դրանից հետո երկիրը թուլացավ Ֆրանսիայի դեմ միավորվեցին Ֆրանսիան, Իսպանիան և այլ երկրներ, երկրում ծայրահեղ վիճակ էր:
1793թ. Իշխանությունը իրանց ձեռը վերցրեցին ծայրահեղական յակոբինները նրանք ահաբեկեցին երկիրը շատերին մահապատժի ենթարկեցին:Սակայն ժողովուրդը չեր ուզում ահաբեկված ապրել և տապալեց յակոբիններին:
1799թ. Օգտվելով երկրի թուլացած վիճակիցՆապոլեոն Բոնապարտը օետական հեղաշրջում կատարեց անցավ իշխանության գլուխ, փաստորեն երկրում հաստատվեց բուրժուական միապետություն:

Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/
Հեղափոխություն-վատ պայմանների դեպքում ժողովրդի ապստամբություն, որը նպաստում է ղեկավարի փոփոխությանը:
Հանրապետություն-ժողովրդի անձնական և որոշումների ազատություն:
Միապետություն-միայն մեկ ղեկավար ունեցող պետություն:
Սահմանադրական միապետություն-մեկ ղեկավար, որի հնարավորությունները սահմանափակված են:
Բուրժուական հանրապետություն-երբ երկիրը ղեկավարում է միայն բուրժուան:
Առաջին դաս-Ազնվականներ:
Երկրորդ դաս-Հոևորականներ:
Երրորդ դաս-գյուղացիներ,արհեստավորներ:
Շտատ-բոլոր դասերի մարդկանց մի խումբ, որոնք որոծումներ են կայացնում:

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրություն/

Ներածություն

  • Ֆրանսիական հեղափոխության պատճառները
    Ժողովուրդն արդեն հոգնել էր անընդհատ վատ ապրելուց ։ Թագավորն ու ազնվականները մտածում էին միայն իրենց մասին , հարկեր չէին վճարում , այլ գանձարանն էին դատարկում ։ Այդ ամեն ինչն առաջացրեց ժողովրդի դժգոհությունը ։
  • Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
    Սահմանադրական հեղաթոխության փուլը / 1789-1792թթ/ ։
    Իշխանության գլուխն էր ոչ թե արքան , այլ ժողովուրդը ։Բոլորը հավասար էին , մարդիկ ազատ էին , կարող էին մասնավոր սեփականություն ունենալ ։
    Հեղափոխության հանրապետական փուլ / 1792- 1799թթ․/
    Արքան փախավ ու օգնություն խնդրեց Ավստրիայից ու Պրուսիայից ։ Այս պետություններն օգնեցին նրան վախենալով , որ իրեց մոտ էլ կսկսվի հեղափոխություն ։ Այդպես հեղափոխությունն տարածվեց ամբողջ Եվրոպայով ։ 1792 թ․ Ֆրանսիան դարձավ հանրապետություն ։ Մարդիկ ինքնակամ գնում էին կռվելու <<Մրսելյոզ>>ը երգելով , որը Ֆրանսիայի ապագա հիմնն է ր լինելու
  • 1789թ. Գլխավոր շտատներ
    Գլխավոր շտատներ /Դասային համաժողով/ -ի մեջ էին մտնում հոգևորականները , ազնվակնները , քաղաքացիները ։ 1789թ-ի մայիսին արքան որոշեղ ավելացնել հարկերը , որին դեմ էին քաղաքացիները , նրանց միացան հոգևորականները ու ազնվականները ։ Ընդդիմադիրներն իրեց հռչակեցին ազգային ժողով ։
  • Բաստիլի գրավում
    1789թ-ի հուլիսի 14-ին գրավեցին Բաստիլի ամրոցը ։ Շարժումը համաժողովրդական էր , ազնվականները փախում էին երկրից ։ Հեղափոխությունը պաշտպանելու համար ստեղծեցին Ազգային Գվարդիա ։
  • Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր,
    հռչակագրի արդիականությունը
    1789թ-ի օգաստոսի 26-ին ընդունվեց Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր ։ Հռչակագիրը հաստատում էր բոլորի հավասարությունը , գլխավորը արքան չոր , այլ ազգի կամքը ։
    1973թ․-ին իշանության եկան յակոբինները ։ Նչանք ճնշեցին խռովությունները , ստեղծեցին մարտունակ բանակ , բայց նրանց ժամանակ մարդիկ ապրում էին վխի ու ահաբեկչության մեջ։
    1794թ․-ին յակոբիններին իշխանությունից զրկեցին , իսկ ղեկավարներին մահապատժի ենթարկեցին ։
  • Կանանց դերը հեղափոխության ընթացքում
  • Սահմանադրական միապետություն
  • Քաղաքական ակումբների առաջացումը
  • Արքայի փախուստը Վարեն
  • Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը
  • Առաջին հանրապետությունը
  • Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա