Հարականջագեղձի բորբոքում

Հարականջագեղձի բորբոքում, հարականջային թքագեղձի բորբոքում։ Լինում է ոչ համաճարակային և համաճարակային։

Սուր, ոչ համաճարակայինը նկատվում է վարակիչ հիվանդություններից (տիֆ, դիզենտերիա) և ծանր վիրահատումներից հետո։ Առաջանում է նաև տեղական պատճառներից, թքաքարերի, թքածորանների մեջ օտար մարմինների առկայության, թքագեղձի հարակից հյուսվածքների բորբոքային պրոցեսների, վնասվածքների, բերանաբորբերի դեպքերում։ Հիվանդությունն սկսվում է գեղձի ցավերով, ուռածությամբ, պնդացմամբ, բերանի չորության զգացումով։ Նկատվում է ստորին ծնոտի շարժումների սահմանափակում, ջերմության բարձրացում՝ 38-ից 39 °C։ Հնարավոր բարդությունները, թարախակույտի առաջացում, գեղձի մեռուկացում, դիմային նյարդի բորբոքում, թքային խուղակներ։ Երբեմն հիվանդության ընթացքը կարող է վերածվել քրոնիկականի։ Բուժումը չգրգռող դիետա, մեծ այտուցների դեպքում 1-2-րդ օրը նշանակում են 0,1%-անոց ատրոպինի լուծույթ (թքահոսությունը պակասեցնելու նպատակով), ՈԻԲՏ թերապիա, կոմպրեսներ գեղձի շրջանում, հակաբիոտիկների ներարկումներ, 3-4-րդ օրը՝ թքահոսությունն արագացնող միջոցներ (աղաթթվային պիլոկարպին), թարախակույտի դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։

Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի մեշ քանակությամբ ջրային ավազաններ, հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։  

2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա  շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։

3.Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։