Գործնական քերականություն

Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Համադասական-և, սակայն։

Ստորադասական-եթե, թեև, որովհետև, որպեսզի։

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ես կգամ հյուր, եթե մայրիկս թողնի։

Ես գնում եմ տուն, որպեսզի այնտեղ տնային անեմ։

Ես չեմ գալու հյուր, որովհետև մայրիկս չի թողնում։

Ես չեմ գալու գյուր, սակայն ուզում էի գալ։

Ես տնայիները անում եմ, իսկ ընկերս ոչ։

Ես կգամ հյուր, և կնվիրեմ նվեր։

Վարժություն 3։ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանվամբ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս։ (երբ)
Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:

Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:


Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայաց անձրևը արդեն դադարել էր։
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)

Եթե բոլորը քեզ նման մտածեին աշխարհն այդպիսին չէր լինի։
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորն էիք գտել։

Leave a comment