Գեղձեր

Գեղձերը օրգանիզմում կատարում են հյութազատիչ ֆունկցիա: Նրանց արտազատած նյութերը կարևոր նշանակություն ունեն օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների համար: Գեղձերի մի մասը ինքնուրույն օրգաններ են, օրինակ` հարնջային թքագեղձը, ենթաստամոքսային թքագեղձը: Գեղձերի մեծ մասը էպիթելի ածանցյալներ են: Տարբերում են ներքին և արտաքին սեկրեցիայի գեղձեր: Ներքին սեկրեցիայի` էնդոկրին (ներզատիչ) գեղձեր են կոչվում այն գեղձերը,որոնք ծորաններ չունեն և իրենց հորմոնները անմիջականորեն ներզատում են արյան և ավշի մեջ: Հորմոնները արյան հետ տարածվում են ամբողջ մարմնում և մասնակցում են ուրիշ օրգաններում և հյուսվածքներում տեղի ունեցող պրոցեսների կարգավորմանը, մասնավորապես կարգավորում են հասակի, զարգացման, նյութփոխանակության պրոցեսները և այլն: Այդպիսի գեղձեր են ` հիպոֆիզը (վերին մակուղեղ)վահանագեղձըհարվահանագեղձերըուրցագեղձը, մասամբ` ենթաստամոքսային գեղձը (լանգերհանսի կղզյակները) և սեռական գեղձերը (վերջին երկուսը խառը տիպի գեղձեր են):

Leave a comment