Մարդու օրգան համակարգերը

Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգաններ:

Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ 

Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին: 

Ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտն ու ստամոքսը՝ ներքին:

Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:

Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

1.Նյարդային համակարգ

2. Հենաշարժիչ համակարգ 

3.Արյունատար համակարգ

4. Շնչառական համակարգ

5. Մարսողական  համակարգ

6. Ծածկույթային (ծածկող) համակարգ

7. Միզարտազատական համակարգ  

8.Վերարտադրողական համակարգ

9Իմունային համակարգ 

10. Ներզատական համակարգ