“Թիմ Թայլեր կամ վաճառված ծիծաղը”

Аудиокнига «Тим Талер, или проданный смех» слушать онлайн


«Թիմ Թայլեր կամ վաճառված ծիծաղը» դա գիրք է, որը պատմում է տղայի մասին Թիմ անունով:
Թիմը շատ էր ծիծաղում և իր ծիծաղը ուրախացնում էր ուրիշներին: Նա շատ Էր սիրում ծիծաղել, ծիծաղեցնել, ինչպես նաև լսել մյուսների կատակները:
Նա շատ ժամանակ էր անցկացնում իր ընկերուհու հետ և նրանք միշտ ուրախանում էին: Իր կյանքում ծիծաղը շատ կարևոր էր, բայց իր ընտանիքում գումարը նույնպես կարևոր էր: Նրա ընտանիքի անդամները չէին սիրում Թիմին և միշտ ձեռք էին առնում իրեն, բացի հայրիկից:

Թիմի հայրը միշտ խաղադրույք էր անում ձիավազքի վրա: Մեկ անգան նա նույնիսկ հաղթեց և գումար շահեց: Այդ գումարով նրանք ուզում էին գնել համեղ ուտելիք, բայց նրանց մոտ չստացվեց, որովհետև այդ ուտելիքը հյուրանոցում էր: Աշխատողները չթողեցին նրանց մտնել, քանի որ նրանք չէին հավատում, որ այդքան գումար ունեն, որ այդ հյուրանոցում նույնիսկ մեկ գիշեր մնան: Թիմը և նրա հայրը շատ տխրեցին, բայց այդ գումարով hետ եկան տուն:

Մի առ ժամանակ հետո Թիմի հայրը մահանում է: Դա շատ տխուր էր Թիմի և իր ընտանիքի համար, իսկ ամենավատը այն էր, որ նրանք չունեին գումար, որպեսզի գնեն ծաղիկներ թաղման համար:
Թիմը փորձեց գողանալ այն, բայց նրա ընտանիքը ասեց, որ նա հետ դնի ծաղիկները: Թիմը այնքան տխրեց, որ ուրիշ շիրիմների վրա կային մեծ քանակությամբ ծաղիկներ, իսկ նրանց մոտ ոչ, որ փախչեց: Նա վազեց այնտեղ, որտեղ նրա հայրը միշտ խաղադրույք էր անում ձիավազքի վրա: Այդտեղ նա ուզում էր ուղակի նայել ձիերին, որպեսզի հիշեր հայրիկին, բայց հանդիպեց Բարոնին։

-Ես քո հորը հիշում եմ , նա քո մասին ինձ պատմել է ,- ասեց նա։ Բարոնը տվեց Թիմին փող և հուշեց, թե որ ձին է հաղթելու հիմա: Թիմը նրան լսեց և դրեց այդ գումարը այդ ձիու վրա: Նրան ասում էին, որ այդ ձին չի կարող հաղթել, բայց Թիմը միևնունն է կատարեց իր որոշումը : Ի զարմանս բոլորի այդ ձին արագությամբ հասնում է առաջին տեղին այն վարկային, երբ Թիմը դրեց նրա վրա:
Երբ Թիմը ուզում էր գնալ նա հանդիպեց է երկու մարդկանց ՝մեկը կին, մյուսը տղամարդ ։

-Տղա դու գումար ես հաղթե՞լ , – հարցրեցին նրանք ։

-Այո:

-Բա որտե՞ղ ես այդ գումարը պահում:

-Իմ գրպանում:

-Ոչ դու պետք է պահես քո գումարը թաշկինակի մեջ:

Տղամարդը ցույց է տալիս թե ինչպես:

-Կարող էք իմ գումարը հե՞տ տալ ,- պահանջեց Թիմը ։

-Այո իհարկե :

Տղամարդը հետ տվեց նրան իր թաշկինակը գումարով:
Թիմը պահում է գումարը ինչպես տղամարդը նրան ասեց և գնում է Բարոնի մոտ: Բարոնը հարցնում է, թե որտեղ է գումարը և նա ցույց է տալիս թաշկինակը: Բարոնը ասում է, որ այդ թաշկինակում գումար չկա։ Տղան զարմանում է և տեսնում , որ թաշկինակը դատարկ է։ Նա հասկացավ, որ իրեն խաբեցին :
Բարոնը նրան մի փոքր գումար տվեց և ասեց, որ Թիմը մյուս շաբաթ գա: Անցան օրեր և մնաց վերջին գիշերը: Թիմը շատ քիչ քնեց այդ օրը ։ Երբ նա եկավ Բարոնի հետ հանդիպման նրա աչքերը հոգնածությունից փակվեցին : Այդ ժամանակ նրան նորից մոտեցան այն երկու խաբեբաները և գողացան վերջին գումարը: Թիմը արթնացավ և տեսավ, որ նա չունի ոչինչ : Նա շատ հիասթափված էր երբ նրան նորից մոտեցավ Բարոնը։

-Ի՞նչ է կատարվել ինչո՞ւ էս այդքան տխուր, – հարցրեց նա։

-Ես վերջին գումարը նույնպես կորցրել եմ:

-Դե, եթե այդպես է մենք կարող են կնքել մի պայմանագիր:

Բարոնը տվեց նրան մի թուղթ, որտեղ ասվում էր՝
«Դու վաճառում ես ինձ քո ծիծաղը և կարողանում ես հաղթել ամեն գրազ, բայց դու չես կարող ոչ մեկին պատմել այս պայմանագրի մասին»:
Թիմը չհավատաց դրան և ծիծաղեց, բայց Բարոնը ասաց, որ այդ պայմանագիրը իրական է: Տղան անհավատ համաձայնեցվեց և այդ վայրկյան նրա դեմքից կորավ ժպիտը: Բարոնը նորից տվեց նրան գումար և ասաց, որ Թիմը դնի այդ գումարը ձիերից մեկի վրա: Թիմը դնում է մի պատահական ձիու վրա և այդ ձին հաղթում է: Թիմը հասկանում է, որ այդ պայմանագիրը իրական էր և գնում այն հյուրանոցը որտեղ նա իր հայրիկի հետ չէր կարողացել գնալ:
Այդտեղ նա ընկերանում է մի աշխատողի հետ և գրազ է գալիս, որ նա կստանա աշխատանք այս հյուրանոցում: Նա ստանում ք այդ աշխատանքը

Գրքից մենք իմանում ենք, որ այն մարդիկ որոնք Թիմից գումար են գողացել աշխատում էին Բարոնի վրա: Բարոնը նրանց դարձրել էր մկներ՝ որպեսզի նրանք հետևեն Թիմին:
Թիմը բոլորի հետ գրազ է գալիս փողի վրա դպրոցում և հաղթում է: Բարոնը և նրա բոլոր աշխատողները գալիս են այդ հյուրանոց տոնել Բարոնի նոր ծիծաղը, որը նա ստացավ Թիմից: Հյուրանոցի աշխատողը հասկանում է, որ Թիմը ինչ որ պատճառով հաղթում է բոլոր գրազները ու երբեք չի ժպտում և հասկանում է, որ այդ ամենը կապված է իրար հետ:
Նա գրազ է գալիս Թիմի հետ մի լուցկու վրա, որ Թիմը ամենահարուստ մարդն է մոլորակում, բայց ոչինչ չի տեղի ունենում:
Մյուս օր Բարոնը գալիս է Թիմի մոտ և ասում է, որ նա ամենահարուստ մարդն է մոլորակում: Երեկ աշխարհի ամենահարուստ մարդը մահացավ և նրա ամբողջ գումարը ասեց թողնել Թիմին:
Թիմը դարձավ ամենահարուստը, բայց քանի, որ նա դեռ երեխա էր նա պետք է ապրեր Բարոնի մոտ:
Թիմը ապրում է շքեղ կյանքով, բայց դա նրան դուր չի գալիս քանի որ նա չի կարող ծիծաղել: Մի օր նա ասում է Բարոնին, որ ուզում է նորից ծիծաղել և նա համաձայնվում է: Թիմի դեմքին հետ է գալիս ժպիտը և այդ վայրկյան նրա սենյակ մտնում են հարյուրավոր մարդիկ՝ նրան ֆոտո անելու համար: Երբ այդ մարդիկ գնում են Բարոնը հետ է վերցնում նրանից ծիծաղը:

Բարոնը բացադրում է, որ այդ ժպիտը նրան պետք էր, որպեսզի կարողանա վաճառի ամեն ինչ՝ օգտագործելով Թիմի ժպիտը:

Թիմը և Բարոնը գնում են մի համերգի, որտեղ որբ երեխաներ պետք է հանդես գան: Այստեղ Բարոնը մտադրված էր օգտագործել իր մնացածը ՝ Թիմի անկեղծ ժպիտը։

Բայց տեղի է ունենում այն, ինչ ոչ մեկ չէր կարող պատկերացնել:
Մարդիկ, որոնք աշխատում էին Բարոնի վրա, որոնց նա դարձրել է մկներ՝ խղճացին Թիմին։ Նրանք տարան տղային իր ընկերուհու և հյուրանոցի ընկերոջ մոտ և թաքցրեցին։
Բոլորը հասկացան , որ Թիմը կնքել է պայմանագիր և իր ընկերուհին որոշում է ինքը պայման կնքել Բարոնի հետ։

-Գրազ գանք, որ դու չես ծիծաղաս:

Ընկերների օգնությամբ Թիմին հաջողվում է խորամանկ ծրագիր մշակել , խաբել Բարոնին և պայմանագիրը չեղարկել։ նրանց հաջողվում է վերադարձնել տղային ծիծաղելու ունակությունը ։ Գաղափարը հետևյալն էր՝ նվազագույն գումարով գրազ են գալիս, որ Թիմը չի կարող ծիծաղել ։ Իսկ քանի որ Թիմը հաղթում է յուրաքանչյուր գարզ ՝ նա վերադարձնում է իր ծիծաղը ։

Leave a comment