Եվրոպա

  1. Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:
  1. Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:

  1. Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:

2004թ․-ին հաստատաված <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրով նախատեսվում է պետությունների միասնացման դրական փորձը մատչելի դարձնել ոչ միայն Եվրոպական մնացյալ երկրներին այլև Եվրոպա աշխարհամասի հարևաններին(Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Սիրիան, Պաղեստինի Ինքնավարություն, Եգիպտոս, Լիբիա, Ալժիր, Թունիս, Մարոկկո)։ Խոսքը Եվրոպայի ընդլայման, նոր սահմանների ձևավորման մասին է։

  1. Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական փոփոխությունը դա Եվրոպայի ընդլայնումն է՝ նոր սահմանների ձևավորմամբ։ Իսկ որակական փոփոխոթյունն այն է, որ այսօր արդեն միացյալ Եվրոպայի անդամ երկրներում գործում են միասնական օրենքներ, ըստ որոնց՝ յուրաքանչյուր երկրի պետական սահման անդամ երկրների քաղաքացիենրի համար <<թափանցիկ>> է, այսինքն՝ կարելի է երթևեկել առանց վիզայի, ազգային դրամների փոխարեն գործում է միասնական արժույթ՝ եվրոն, ստեղծված են միասնական ճանապարհատրանսպորտային համակարգ և ներքին շուկա։

Leave a comment