Վերև ներքև

Կար չկար մի տղա անունը Վաչագան: Նա ապրում եր այնտեղ որտեղ օդում մի երկիր էր, իսկ գետնի տակ ուրիշ: Մի օր Վաչագանը քայլում էր իր տան մոտակայքում և տեսավ նոր խանութ և որոշեց այցելել այն: Վաչագանը մտավ խանութի մեջ և դրանից հետո գեղեցիկ սպիտակ գծերով սև գույնի հատակը կորավ և տղան ընկավ ներքև: Ներքևում իրան հանդիպեցին ուրիշ մարդիկ և ասեցին որ նա գետնի փակի երկրում է: Վաչագանը վախեցավ և սկսեց պատով բարձրանալ: Նա բարձրանում եր այնքան երկար, որ հասավ վերևի աշխարհին, որտեղ շատ լավ էր:

Պատմություն

1.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն «Անանաիա Շիրակացին մեծ գիտնական » խորագրով:

Հայ ասպետական ​​մատենագրության զարգացման գործում առանձնահատուկ տեղ ու դեր ունի VII դարի մեծ գիտնական Անանիա Շիրակացին։ Նա օժտված էր բնության արտաքին տեսքը գիտականորեն հասկանալու և վերլուծելու բացառիկ տաղանդով։ Սեփական փիլիսոփայական աշխատություններում նա անդրադառնում է գիտության գրեթե բոլոր ոլորտներին՝ թվաբանություն, տիեզերագիտություն, նոտար, չափումներ և կշիռներ, աշխարհագրություն, օդերևութաբանություն, պատմագրություն և այլն, բայց սիրում է բնական գիտությունները։

2.«Մի վանքի պատմություն»/Կարծում եմ , ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանի վանքերով ճամփորդել է. ընտրում եք մեկ լուսանկար, ներկայացնում այդ վանքի ա.աշխարհագրական դիրքը, բ. պատմությունը, գ. ճարտարապետությունը/:

Տաթևիյ վանքը (IX-X դար) գտնվում է Սյունիքի մարզում։

Երբ վանքի վարպետ շինարարն ավարտեց իր աշխատանքը, Աստծուն խնդրեց, որ իրեն թեւեր տրամադրի, որպեսզի նա տեսնի այս գեղեցկությունը երկնքից։ Տերը լսեց նրա խնդրանքը և կատարեց այն: Գիտակը թռչում է, հեռանում անհայտ ուղղությամբ։ Աշխատողները բոլոր հնարավորությունները չունեն առանց վարպետի վանքի փայտե աստիճանները հեռացնելու։ Որոշ ժամանակ անց, լսելով, որ նա իրականում Կոստանդնուպոլսում է, վանքի մարդիկ ինչ-որ մեկին ուղարկեցին վերակացու մոտ և խնդրեցին, որ գա և մաքրի վանքի սանդղակները: Սակայն գիտակը չի վերադառնում։ Հաղորդում է միայն ելքային մեթոդի մասին: Վարպետի տեքստերից «Տուր անարատ Հոգուն թեւ» վանքը կոչվում է Տաթև։ «Տաթև» նշանակում է «թևեր տալ»։

Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների և միավորների հետ

  1. ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից

Փորձը դա այն ժամանակն է երբ դու կարող ես չափումներ անել, իսկ դիտման ժամանակ մենակ կարող ես տեսնել:

2․Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Չափումներով դու կարող ես չափել ինչ որ բանի ուժը, մեծությունը, լայնությունը և այդպես շարունակ:

3.Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է, որպես միավոր։

4.Գրիր երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Մետր, Սանտիմետր, Միլիմետր, Կիլոմետր, Կիլոգրամ, Միլիգրամ, Գրամ:

5.Ի՞նչ չափիչ   սարքեր    եք ճանաչում: Թվարկեք

Քանոն, չափաժապավեն, կշեռք:

6.Այդ սարքերը ի՞նչ ֆիզիկական մեծություններ են չափում

Երկարություն և քաշ

7.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ

Ցանկացած ֆիզիկական մեծություն չափելու համար պետք է ճիշտ որոշել չափիչ սարքի (գործիքի) սանդղակի բաժանման արժեքը:

8.Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

9.Ի՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

.Ի՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

10.Ինչի՞ց է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդհունված է համարել, որ այն հավասար է, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին:

Գործնական քերականություն

1․ Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա, Նիգերիա, Ռումինիա, բակտերիա, քիմիա, արտերիա:

2․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռում և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ :

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

4. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներ- են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկն, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

5․Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

Լավ ձին կերը կավելացնի, վատ ձին մտրակը:
Խելոքին մեկ ասա, անխելքին հազար:
Արդար մազը չի կտրվի, մեղավորինը կկտրվի :
Բոյը երկար, խելքը կարճ :

6․ Աշնան մասին պատմություն հորինի՛ր, որքան հնարավոր է շատ բաղդատական և գերադրական աստիճանով ածականներ գործածելով։

Աշունը ամենա գույնավոր եղանակն է: Այդ ժամանակ շատ տերևներ են թափվում: Դա իմ ամենասիրելի եղանակն է: Նաև աշնանը իմ ծնունդն է և դա մ ամենասիրելի տոներից է: Առաջին օրը մենք հավաքվում ենք ամենամոտ բարեկամներով և ընտանիքով: Իկս մոտակա շաբաթ օրը մենք նշում ենք ամենամոտիկ ընկերներով: Աշունը ամենամրգաշատ եղանակն է: Հայաստանում աշունը շատ գեղեցիկ է:

Լաբ․ աշխ․ հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով

Աշխատանքի նպատակը՝ սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ։

Ծանոթանալ ֆիզիկական մեծություների չափման միավորների և գործիքների հետ։

Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է, որպես միավոր։

Ցանկացած ֆիզիկական մեծության միավորի ընտրությունից հետո ստեղծվում են գործիքներ, որոնց միջոցով չափում ենք այդ մեծություները։ Օրինակ՝ որպեզ երկարության չափման միավոր հիմնական միավոր ընդունված է մեկ մետրը։ Մեկ մետրը դա երկու տարբեր մետաղների՝ պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված հատուկ ձև ունեցող ձողի վրա արված երկու խազերի միրջև արված ընկած հեռավորությունն է այն արված է պայմանակորեն։ Այդ չափանմուշը պահվում է ֆրանսիայի Սևր քաղաքում ՉԱՓԵՐԻ ԵՎ ԿՇՈՒՅԹՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՒՅՐՈՅՈՒՄ։

Բոլոր պետություները ստացել են այդ միակ և ընդհանուր չափանմուշի պատճումները։

Երկարության չափման գործիքը քանոներն են և չափաժապավենը։

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Աշխատելու ընդհանուր կանոնները
1. Ուշադիր լսեք ուսուցչին և կատարեք նրա ցուցումները
2. Քիմիայի կաբինետում պիտի աշխատել արտահագուստով, ձեռնոցներով և ակնոցներով: Արգելվում է սնունդ ընդունել
3. Աշխատանքային սեղանը պիտի մաքուր պահել, չպիտի լինեն ավելորդ առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում
4. Աշխատանքը ավարտելուց հետո մաքրեք և կարգի բերեք աշխատանքային սեղանը
5. Խստիվ արգելվում է կատարել փորձեր, որը չի վերաբերվում տվյալ աշխատանքին, ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի համը:
Քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները.Փորձեր կատարելու համար դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք գտնվում են փակ տարաներում, իսկ հեղուկ նյութերը փակ անոթներում:
1. Փորձեր կատարելու համար վերցրեք նյութերի փոքր բաժիններ: Պինդ նյութերից սովորաբար պահանջվում է թեյի գդալի ¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
2. Նյութերից վերցնելու ժամանակ ամանների խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով, որը չի մտնում ամանի մեջ:
3. Մի թողեք նյութերով ամանների բերանը բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո ամանի բերանը փակեք և դրեք տեղը
4. Չօգտագործված նյութերը չի կարելի հետ լցնել մաքուր նյութի վրա, այլ լցրեք այդ նպատակների համար հատուկ նախատեսված անոթի մեջ:
5. Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են ձեր սեղանի վրա:
6. Պինդ նյութերը ամանից վերցրեք միայն չոր գդալիկով կամ փորձանոթով: Մինչև նյութերը փորձանոթի մեջ յցնելը` ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի հատակը կամ ճաքած չէ՞ արդյոք:
7. Փորձեր կատարելիս միշտ օգտագործեք մաքուր լաբորատոր ամանեղեն:
Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս նյութերը չթափեք ձեռքերին և հագուստին, հատկապես հիմքերը և թթուները:
2.Փորձանոթում լուծույթը տաքացնելիս կամ եռացնելիս անհրաժեշտ է օգտվել բռնիչից: Փորձանոթի բերանը չի կարելի պահել ոչ իր և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:
3.Մի թեքվեք դեմքով դեպի փորձանոթի բերանը, որտեղ եռում է լուծույթը, այն կարող է ցայտել ձեր դեմքին:
4.Նյութերի հոտը որոշելու նպատակով չի կարելի անոթը մոտեցնել դեմքին, այլ ձեռքի ափով շարժում կատարեք անոթի բերանից դեպի քիթը:
5.Թթուները ջրով նոսրացնելիս (հատկապես խիտ ծծմբական թթուն) հիշեք հետևյալ կանոնը, պետք է թթուն բարակ շիթով դանդաղ լցնել սառը ջրի մեջ խառնելով:
Առաջին օգնություն. 1. Առաջին օգնությունը ցույց տալ միայն ուսուցչի կամ լաբորանտի մասնակցությամբ:
2. Մաշկի կամ հագուստի վրա թթու թափելիս` այդ տեղը լվացեք ջրի շիթով 2–3 րոպե այնուհետև մշակեք 2–3 %-անոց
նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդայի) կամ ամոնիակի լուծույթով:
3. Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո բորաթթվի

կամ քացախաթթվի 1–2%-անոց լուծույթով, վերջում թրջոց դրեք կալիումի պերմանգանատի 1–2%-անոց լուծույթով:

1.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

Սպիրտայրոցի կառուցված է՝
1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ
Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը
խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են
թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ
սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի
հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:
Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:
Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:
Հիշե՛ք
Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի
պատճառ դառնալ:
Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.
պարզապես պետք է ծածկել թասակով:
2.Մետաղյա շտատիվ Բունզենի
Շտատիվը (ամրակալան) կազմված է թուջե կամ պողպատե տակդիրից, դրան
ամրացված մետաղե ձողից, որին սեղմակներով միացված են թաթը և օղը: Թուլացնելիս սեղմակն առանձին կամ թաթի և օղակի հետ միասին կարելի է պտտել ձողի շուրջը, տեղաշարժել վերև կամ ներքև: Այսպիսով, թաթը կամ օղակը ձողին կարելի է ամրացնել տարբեր բարձրությունների վրա և տարբեր անկյունների տակ: Ամրակալը ծառայում է փորձերի ընթացքում սարքերն ամրացնելու և կայուն դիրքով պահելու համար:
3. Փորձանոթներ
Նյութերով աշխատելիս քիմիկոսներն օգտագործում են հատուկ ամանեղեն: Պարզա-
գույն փորձերը կատարում են փորձանոթներում` ապակե խողովակում, որի մի ծայրը փակ է: Եթե անհրաժեշտ է տաքացում, ապա օգտագործվում է հատուկ բռնիչ:
. Քիմիական ամանեղեն, տեսակները, անվանումները
Քիմիական լաբորատորիայում առավել հաճախ օգտագործում են ապակե և հախ-
ճապակե ամանեղեն: Ցանկացած քիմիական փորձասենյակում առկա են
քիմիական բաժակներ և անոթներ` տարբեր չափերի և ձևերի:
Բոցի կառուցվածքի ուսումնասիրումը:
Այրենք մոմը և ուշադիր դիտենք այն: Կնկատենք, որ, ըստ գույնի, բոցը համասեռ չէ:
Բոցը կազմված է երեք գոտուց՝
Բոցի ներքին մասը մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում
ածխաջրածիններ են:
Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից:
Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը: Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:
Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր
են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում: Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է: