Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Աշխատելու ընդհանուր կանոնները
1. Ուշադիր լսեք ուսուցչին և կատարեք նրա ցուցումները
2. Քիմիայի կաբինետում պիտի աշխատել արտահագուստով, ձեռնոցներով և ակնոցներով: Արգելվում է սնունդ ընդունել
3. Աշխատանքային սեղանը պիտի մաքուր պահել, չպիտի լինեն ավելորդ առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում
4. Աշխատանքը ավարտելուց հետո մաքրեք և կարգի բերեք աշխատանքային սեղանը
5. Խստիվ արգելվում է կատարել փորձեր, որը չի վերաբերվում տվյալ աշխատանքին, ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի համը:
Քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները.Փորձեր կատարելու համար դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք գտնվում են փակ տարաներում, իսկ հեղուկ նյութերը փակ անոթներում:
1. Փորձեր կատարելու համար վերցրեք նյութերի փոքր բաժիններ: Պինդ նյութերից սովորաբար պահանջվում է թեյի գդալի ¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
2. Նյութերից վերցնելու ժամանակ ամանների խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով, որը չի մտնում ամանի մեջ:
3. Մի թողեք նյութերով ամանների բերանը բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո ամանի բերանը փակեք և դրեք տեղը
4. Չօգտագործված նյութերը չի կարելի հետ լցնել մաքուր նյութի վրա, այլ լցրեք այդ նպատակների համար հատուկ նախատեսված անոթի մեջ:
5. Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են ձեր սեղանի վրա:
6. Պինդ նյութերը ամանից վերցրեք միայն չոր գդալիկով կամ փորձանոթով: Մինչև նյութերը փորձանոթի մեջ յցնելը` ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի հատակը կամ ճաքած չէ՞ արդյոք:
7. Փորձեր կատարելիս միշտ օգտագործեք մաքուր լաբորատոր ամանեղեն:
Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս նյութերը չթափեք ձեռքերին և հագուստին, հատկապես հիմքերը և թթուները:
2.Փորձանոթում լուծույթը տաքացնելիս կամ եռացնելիս անհրաժեշտ է օգտվել բռնիչից: Փորձանոթի բերանը չի կարելի պահել ոչ իր և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:
3.Մի թեքվեք դեմքով դեպի փորձանոթի բերանը, որտեղ եռում է լուծույթը, այն կարող է ցայտել ձեր դեմքին:
4.Նյութերի հոտը որոշելու նպատակով չի կարելի անոթը մոտեցնել դեմքին, այլ ձեռքի ափով շարժում կատարեք անոթի բերանից դեպի քիթը:
5.Թթուները ջրով նոսրացնելիս (հատկապես խիտ ծծմբական թթուն) հիշեք հետևյալ կանոնը, պետք է թթուն բարակ շիթով դանդաղ լցնել սառը ջրի մեջ խառնելով:
Առաջին օգնություն. 1. Առաջին օգնությունը ցույց տալ միայն ուսուցչի կամ լաբորանտի մասնակցությամբ:
2. Մաշկի կամ հագուստի վրա թթու թափելիս` այդ տեղը լվացեք ջրի շիթով 2–3 րոպե այնուհետև մշակեք 2–3 %-անոց
նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդայի) կամ ամոնիակի լուծույթով:
3. Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո բորաթթվի

կամ քացախաթթվի 1–2%-անոց լուծույթով, վերջում թրջոց դրեք կալիումի պերմանգանատի 1–2%-անոց լուծույթով:

1.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

Սպիրտայրոցի կառուցված է՝
1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ
Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը
խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են
թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ
սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի
հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:
Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:
Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:
Հիշե՛ք
Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի
պատճառ դառնալ:
Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.
պարզապես պետք է ծածկել թասակով:
2.Մետաղյա շտատիվ Բունզենի
Շտատիվը (ամրակալան) կազմված է թուջե կամ պողպատե տակդիրից, դրան
ամրացված մետաղե ձողից, որին սեղմակներով միացված են թաթը և օղը: Թուլացնելիս սեղմակն առանձին կամ թաթի և օղակի հետ միասին կարելի է պտտել ձողի շուրջը, տեղաշարժել վերև կամ ներքև: Այսպիսով, թաթը կամ օղակը ձողին կարելի է ամրացնել տարբեր բարձրությունների վրա և տարբեր անկյունների տակ: Ամրակալը ծառայում է փորձերի ընթացքում սարքերն ամրացնելու և կայուն դիրքով պահելու համար:
3. Փորձանոթներ
Նյութերով աշխատելիս քիմիկոսներն օգտագործում են հատուկ ամանեղեն: Պարզա-
գույն փորձերը կատարում են փորձանոթներում` ապակե խողովակում, որի մի ծայրը փակ է: Եթե անհրաժեշտ է տաքացում, ապա օգտագործվում է հատուկ բռնիչ:
. Քիմիական ամանեղեն, տեսակները, անվանումները
Քիմիական լաբորատորիայում առավել հաճախ օգտագործում են ապակե և հախ-
ճապակե ամանեղեն: Ցանկացած քիմիական փորձասենյակում առկա են
քիմիական բաժակներ և անոթներ` տարբեր չափերի և ձևերի:
Բոցի կառուցվածքի ուսումնասիրումը:
Այրենք մոմը և ուշադիր դիտենք այն: Կնկատենք, որ, ըստ գույնի, բոցը համասեռ չէ:
Բոցը կազմված է երեք գոտուց՝
Բոցի ներքին մասը մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում
ածխաջրածիններ են:
Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից:
Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը: Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:
Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր
են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում: Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Կենսաբանություն

1․ Ներկայացնել բակտերիաներ թեման, նրանց կառուցվածքը և տարածվածություն։

Բակտերիաները կազմում են նախակորիզավորների թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն բնակիչներն են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին անվանում են նաև մանրեներ: Տարածված են ամենուր հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, անտեսանելի օրգանիզմներ են:

Բակտերիաների կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը․ բջջապլազման ու նեկլոիդը։

2․ Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաները։

Մաշկին քսվող օգտակար բակտերիաները կարող են մեղմացնել էկզեման, ակները, վարդագույն ուգրիները և մաշկի այլ հիվանդություններ: Ըստ բժիշկ Ուիթնի Բոուվի այդ բակտերիաները պաշտպանիչ շերտ են ստեղծում ինչի շնորհիվ վերանում է բորբոքվածությունը։

3․ կենցաղում ինչպես են օգտագործում օգտակար բակտերիաները։

4․ Ներկայացնել սնկեր թեման։

Սնկերը կորիզավոր օրգանիզմների ինքնուրույն թագավորությունն են։ Դրանք ունեն կորիզավորներին բնորոշ առանձնահատկություններ, որոնցից կարևորագույնը ձևավորված կորիզի առկայությունն է։ Սնկերը քլորոգիլազուրկ օրգանիզմներ են սնվում են պատրաստի օրգանական նյութերով։

5․ Օգտակար և վնասակար բորբոսասնկեր։

Օրինակ բորբոսասնկով պանիրը օգտակար է այն հայտնի է մեզ ինչպես թույն, բայց այս պահին օգտակար է։ Այն ստանում են կամ օրերով թոցղենլով կամ հատուկ ձևով։ Համարյա բոլոր բորբոսասնկերը վնասակար են։

6․ կենցաղում ինչպես են օգտագործում բորբոսասնկերը։