Թե ինչպես փախչեց բերանը

 գուգու գագա.pngԿար-չկար մի մարդ կար: Նա այնքան շատ էր խոսում, որ իր բերանը մի օր փախչում է: Առավոտյան արթնանում է և ուզում է բան ասել և զգում է, որ իր բերանը փախչել է:  Նա վախից թռչում է վերև և մտածում է. «Ինչ եմ անելու առանց բերանի» և մտքի մեջ լաց է լինում: Նա դուրս է գալիս տնից և սկսում է փնտրել իր բերանը: Նայում է այս կողմ, այն  կողմ: Բայց ոչինչ…

Մի մարդ տեսնում է բերանը և գոռում է.

_Այս ու°մ բերանն է:

Մարդը արագ վազում է այն կողմ, որտեղ գոռում էին և վերցրնում է իր բերանը և ասում է.

-Շնորհակալություն, պարոն:

Երեք թագավոները

Հեղինակ` Մաքս  Միքայելյան

 

երեք թագավորներ.pngԼինում է չի լինում երեք թագավոներ են լինում: Մի օր շատ շոգ էր, որ շոկոլադե տանիքը հալվեց, հաջորդ օրը Վեներա մոլորակից մի այլմոլորակային եկավ  և մյուս թագավորը այնքան զարմացավ, որ իր տունը քանդվեց իսկ դրա մյուս օրը եկավ ինչ- որ ծաղրածու, ու մյուս թագավորը այնքան ծիծաղեց, որ իր տունն էլ քանդվեց ու պարզվեց, որ ոչ ոք ուժեղ չէր: